
Պորոշենկոն Դոնբասին զրկում է հատուկ կարգավիճակից

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին առաջարկելու է չեղյալ հայտարարել Դոնբասի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքը:
Պորոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստն անցկացվելու է այսօր, դրանում քննարկվելու է երկրում տիրող իրավիճակը և փոփոխություններ են մտցվելու հետագա գործողությունների սցենարներում:
Պորոշենկոն ընդգծել է, որ այդ օրենքը չափազանց կարևոր դեր է խաղացել արտաքին միջամտությունը կանգնեցնելու, մինսկյան խաղաղ պայմանավորվածություններին աջակցելու հարցերում և ի ցույց է դրել Դոնբասում տիրող իրավիճակի ապաէսկալացման հարցում Ուկրաինայի անկեղծ ձգտումը.
«Մենք Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակիչներին ու արտաքին աշխարհին ի ցույց դրեցինք իրավիճակի քաղաքական կարգավորման հարցում Կիևի անկեղծ ձգտումը: Զինյալները մերժեցին այդպիսի հնարավորությունը: Անցկացված կեղծ ընտրությունները տորպեդահարեցին օրենքն ու կտրուկ սրեցին իրավիճակը Դոնբասում»: