Բաժիններ՝

Օլանդը Պուտինին կոչ է արել չճանաչել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել չճանաչել ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդավարական հանրապետություններում անցկացված ընտրությունները:

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ անցկացված քվեարկությունը կարող է խաթարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դրա հետ կապված՝ նա Պուտինին կոչ է արել գործել հրադադարի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերի շրջանակներում:

Նոյեմբերի 2-ին ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրությունների արդյունքներով հանրապետությունների ղեկավարներն են ընտրվել համապատասխանաբար Ալեքսանդր Զախարչենկոն ու Իգոր Պլոտնիցկին: Նրանց երդմնակալության արարողությունները նշանակված են այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930