
Վենեսուելայում կործանել են անհայտ ինքնաթիռ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայում կործանել են King 200 տիպի չճանաչված ինքնաթիռ, որը խախտել է երկրի օդային տիրույթը: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը:
Նրա խոսքերով՝ ինքնաթիռը կործանել են երկրի հարավ-արևելքում տեղակայված զորքերը: Լոպեսը ներկայացրել է նաև ամերիկյան արտադրության երկուշարժիչանի ինքնաթիռի լուսանկարը: Անձնակազմի ճակատագիրը դեռ հայտնի չէ: Միջադեպի մանրամասները հստակեցվում են: