
Առերեսում «Ա1+»-ի լրագրողի և ԱԺ անվտանգության ծառայության պետի միջև. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի եւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ այսօր ՀՔԾ-ում տեղի է ունեցել առերեսում։ Այն տեւել է մոտ երեք ժամ։
Հիշեցնենք, որ հարուցված է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ՝ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վաղը՝ հոկտեմբերի 30-ին, «Ա1+»-ի լրագրողը հրավիրվել է հարցաքննության։ Սա երրորդ հարցաքննությունն է. առաջինն անցկացվել է սեպտեմբերին։
Այդ ժամանակ ՀՔԾ-ն կայացրել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, որը եւ բողոքարկվեց եւ Գլխավոր դատախազի կարգադրությամբ քր. գործ հարուցվեց։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: