
Մալաթիա-Սեբաստիայի քննիչի քրգործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը` ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Ավագ դատախազի որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրում պարունակվում են տեղեկություններ քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելու մասին:
Մասնավորապես` քննիչն անձի ձերբակալման մասին սահմանված 12-ժամյա ժամկետի փոխարեն, դատախազին իրազեկել է 20 ժամ անց, և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում չի ուղարկել դատախազին:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն