Գագիկ Հարությունյան. «Ընդդիմությունը մեծ դեր կունենա». «Ա1+»

Գագիկ Հարությունյանը դատապարտելի ոչինչ չի տեսնում Սահմանադրական դատարանում բողոքարկված կեղծված ընտրությունների մասին իրենց վճիռների մեջ. «Մենք ասել ենք՝ 100 անգամ էլ կրկնեք այս մեքենան, նույն արդյունքն եք ստանալու»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է Գ. Հարությունյան։

Բարեփոխումների հայեցակարգում, ըստ պարոն Հարությունյանի, որոշակի դեր է վերապահում ընդդիմությանը ոչ միայն խորհրդարանում եւ ոչ միայն Ազգային Ժողովի փոխնախագահի կարգավիճակով. «Այլ նաև պետական ինստիտուտների ձեւավորման, եւ վերահսկողական գործունեության»։

Ըստ հայեցակարգի, ամեն ինչ արվելու է, որ ընդդիմությունը մեծ դեր ունենա օրենքների ստեղծման եւ օրինագծերի առաջադրման մեջ։ Բայց արդյո՞ք դրա համար է հավաքվում ընդդիմությունը վերջին ամիսներին, թե՞ պայքարում է Սերժ Սարգսյանի վերարտադրման դեմ։ Այս հարցին չպատասխանեց ոչ Գագիկ Հարությունյանը, ոչ էլ նրա հայեցակարգին դրական գնահատական տված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքյոն. «Ես չեմ գտնում, որ շատ թույլ կողմեր կան բարեփոխումների հայեցակարգում, ըստ իս, այնտեղ կարող էին ավելի մեծ տեղ տալ ընդդիմության դերին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031