Վրաստանի դեսպանին ներկայացվել են Կոնգրեսի գնահատականները՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:

Լ. Զուրաբյանը ներկայացրեց Կոնգրեսի գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եռյակի ձևավորման և գործունեության կարևորությունը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման և արմատական փոփոխություններ անցկացնելու գործում: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում արտաքին քաղաքական հարցերի, մասնավորապես, հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էր Վրաստանի փոխդեսպան Գեորգի Սագանելիձեն:

 Հայ Ազգային Կոնգրես 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031