
Գիտնականների նոր հայտնագործությունը կաթվածահար անձանց կօգնի քայլել

Բրիտանացի եւ լեհ գիտնականների խմբին հաջողվել է նոր տեխնոլոգիաների միջոցով վերականգնել կաթվածահար հիվանդի ողնուղեղի նյարդերի բջիջները: Արդյունքում նա կարողացել է առանց կողմնակի օգնության քայլել եւ վերականգնել մարմնի կաթվածահար մասերում զգայարանները, գրում է Cell Transplantation ամսագիրը:
«Վիրահատության ժամանակ հիվանդի քթից վերցվել են հատուկ բջիջներ եւ պատվաստվել ողնուղեղի վնասված տեղերում»,- փոխանցում է BBC-ին: Վնասված հատվածում տեղակայված այդ նոր բջիջները զարմանալիորեն նպաստել են ողնուեղի ռեգեներացիային: Հիվանդն սկսել է զգալ իր վերջույթները:
Վիրահատությունը տեղի է ունեցել լեհական Վրոցլավ քաղաքի բժշկական կենտրոնում: Գիտնականները նշել են, որ նման ձեռքբերումը վերջին 40 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունք է: «Մենք ապացուցեցինք, որ ողնուղեղի նյարդերը կարող են վերականգնվել»,-ասել է վիրահատություն իրականացրած բժիշկ Ջեյ Ռեյզմանը: