
«Իսլամական պետության» երկու զինյալներ Սիրիայից մտել են Թուրքիայի տարածք

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալներն առաջին անգամ ներթափանցել են Թուրքիայի տարածք: Դա տեղի է ունեցել Քոբանիի համար ընթացող մարտերի շրջանակներում, որոնք չեն դադարում արդեն երեք շաբաթ:
Մասնավորապես, «Իսլամական պետության» երկու զինյալի նկատել են թուրք-սիրիական սահմանի ականապատ տարածքում: Ընդգծվում է, որ զինյալերն այդ քայլին են գնացել քաղաքացիական մեկ անձի ձերբակալելու համար՝ հատելով երկաթգիծը:
Սա առաջին դեպքն է, երբ «Իսլամական պետության» զինյալները բաց կերպ հատում են թուրքական սահմանը: