Բաժիններ՝

Դեկտեմբերի 5-ին Մակրոնը մեկնել է Չինաստանի հարավ-արևմտյան Չենդու քաղաք։ Սի Ծինփինն ուղեկցել է նրան

Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 137 անօդաչու թռչող սարք, որոնցից 80-ն է հաջողվել խոցել։  Այս մասին հաղորդագրություն են տարածել Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Հարվածի թիրախում է հայտնվել Դնեպրոպետրովսկի մարզը։

Ըստ տեղի իշխանությունների՝ ԱԹՍ-ի հարվածից 12-ամյա երեխա է զոհվել։ Եվս երկու մարդ, հավանաբար, երեխայի ծնողները, վիրավորվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 41 ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների՝ վնասվել է Թեմրյուկի նավահանգիստը։

Ըստ Telegram ալիքների՝ Սամարայում պայթյուններ են լսվել. ամենայն հավանականությամբ, թիրախավորվել է Սիզրանի նավթավերամշակման գործարանը։

Telegram ալիքները նաև լուսանկարներ են հրապարակել, ըստ որոնց ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում երկնաքերի, որի մի քանի հարկերը վնասվել են։

Պաշտոնապես Չեչնիայի իշխանությունները սա չեն մեկնաբանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031