Պուտինի ու Ալիևի առաջիկա հանդիպումը կարևոր է. Ուշակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 29-ին Աստրախանում կայանալիք Կասպյան գագաթաժողովի շրջանակներում անցկացնելու է մի շարք երկկողմ հանդիպումներ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Յուրի Ուշակովը:

Նա մանրամասնել է, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի, Իրանի ու Թուրքմենստանի նախագահների հետ: Ուշակովը հիշեցրել է, որ Պուտինը ոչ վաղ անցյալում (օգոստոսին) Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն դա եղել է ոչ թե երկկողմ, այլ` եռակողմ հանդիպում, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահը և որում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.

«Ալիևի հետ հանդիպումը կարևոր է: Մեր շփումները զգալիորեն ակտիվացել են: Ոչ վաղ անցյալում` բառացիորեն օրեր առաջ, Բաքվում տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովների նիստը»:

Իրանի նախագահի հետ կապված` Ուշակովը հիշեցրել է, որ Պուտինն ու Հասան Ռոուհանին հանդիպել են ոչ վաղ անցյալում` Դուշանբեում անցկացված ՇՀԿ-ի գագաթաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս