Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը (լուսանկարներ)
Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։
Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։
Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Նախարար Նալբանդյանը Թուրքիայի Նախագահ Էրդողանի հետ
Նախարար Նալբանդյանը Թուրքիայի Նախագահ Էրդողանին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը` 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։
Նախարար Նալբանդյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին
Նախարար Նալբանդյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ