Բաժիններ՝

Պետական հատվածի աշխատավարձերի աճը կհանգեցնի մասնավոր հատվածում աշխատավարձերի չափավոր աճի. ԿԲ

2014 թվականին ակնկալվում է տնտեսության միջին անվանական աշխատավարձերի շուրջ 11.6% աճ` 2013 թվականին արձանագրված 6.0% աճի փոխարեն:

Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ գնաճի հաշվետվության մեջ, տարվա ընթացքում անվանական աշխատավարձերի աճի տեմպերի արագացմանը կնպաստեն նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը, կուտակային կենսաթոշակային բարեփոխումներով պայմանավորված մասնավոր հատվածի որոշ ձեռնարկություններում գործատուների կողմից աշխատավարձի բարձրացումը, ինչպես նաևպետական հատվածում զբաղվածների աշխատավարձերի նշանակալի μարձրացումը, որը տեղի կունենա առավելապես տարվա երկրորդ կիսամյակում: Պետական հատվածի աշխատավարձերի աճը կհանգեցնի մասնավոր հատվածում աշխատավարձերի չափավոր աճի` պայմանավորված երկու հատվածների միջևմիջճյուղային մրցակցությամբ: Մասնավոր հատվածի ձեռնարկություններում ավելացված միավոր աշխատուժի ծախսերի հետևանքով տարվա երկրորդ կիսամյակում սպառողական շուկայում գնահատվում են թույլ գնաճային ճնշումներ՝ մոտ 0.3 տոկոսային կետի չափով, որոնք կվերանան 2015 թվականի կեսին:

2014 թվականին սպասվող համեմատաբար ցածր տնտեսական աճի պայմաններում գործազրկության միջին մակարդակը կկազմի 16.5%՝ նախորդ տարվա համեմատ աճելով 0.3 տոկոսային կետով: 2015-17 թվականներին տնտեսական աճի արագացմանը զուգընթաց գործազրկության մակարդակն աստիճանաբար կնվազի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս