3 երեխաների մայրը Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներից պահանջում է ներողություն խնդրել
Քաղաքապետարանը հերքում է բնակչի խոսքերը
Իր բողոքով «Ասպարեզ» օրաթերթի խմբագրություն է դիմել Գյումրու Ղանդիլյան փողոցի բնակիչ Լյուդմիլա Մանուկյանը: Հիմք ընդունելով յուրաքանչյուր անձի խոսքի ազատ արտահայտման իրավունքը` ներկայացնում ենք բողոքը:
-Լյուդմիլա, ի՞նչ է պատահել եւ ի՞նչ բողոք ունեք:
-Իմ բողոքը մեր քաղաքապետարանում աշխատող այրերի դեմ է. առաջնահերթ Մանասյան Կնյազի եւ երկրորդը՝ նրա ենթակա Պետրոսյան Ստյոպայի դեմ: Երբ ես զանգահարեցի Մանասյանին…
-Բջջայինին ե՞ք զանգել:
-Այո, բջջայինին եմ զանգել: Ջրմուղը եկել, մեր դիմացի փողոցը մաքրել էր, փոս կար, էդ փոսը մաքրել էր հերիք չէր, շինարարական աղբը լցրել էր, դա մի կերպ կարող եմ ընդունել, թոզը, ամեն ինչը: Հենց այդ փողոցը գտնվում է իմ պատուհանների տակ, իմ պատուհանները նայում են փողոց, մի կերպ կարողանում էինք տանել, բայց արդեն 3-րդ օրն էր` էս արեւին, էս շոգին շուն է սատկած գցած, ես չգիտեմ՝ կրակել են, թե մեքենայի տակ են գցել, համենայնդեպս… 3 երեխաների մայր եմ, փոքրիկս շատ հիվանդ էր, ջերմություն ուներ, գրիպ էր, չէր քնել, շատ վատ էր, երբ բացեցի պատուհանը, որպեսզի մաքուր օդ գա, սենյակն օդափոխվի, մի հատ նեխված հոտ, Աստված ջան, ման եմ գալիս՝ ինչ է սատկել, ինչ կա, հիշեցի, որ փողոցում շան դիակ կա, մի հատ անտանելի գարշահոտ, մարդիկ չեն կարողանում անցնել, ճանճը, խոլերիան, մալարիան: Զանգեցի, ասացի. «Դու՞ք եք պարոն Մանասյանը, այսինչ-այսինչի պատասխանատու», «Այո, ես եմ, ի՞նչ խնդիր ունեք»,-պատասխանեց: Ասացի.
«Հասկանում եմ, Ջրմուղն է արել, Դուք չե՞ք պատասխանատուն, մի օր հասկացանք, 2-րդ օրը հասկացանք, արդեն 3-րդ օրն է՝ շունը գցած է, վերջը վերցնող չկա՞: Եթե սա լիներ ձեր տան դեմը, ձեր պատուհանի տակ… հիմա որ բերեմ քաղաքապետարանի դիմացը դնեմ, Դուք այս հոտը կքաշե՞ք, թե՞ 2 րոպեում շանը կվերցնեք»: «Ես էլ քեզի կսատկցնեմ, կդնեմ շան կողքը»,-հենց այդպես պատասխանեց ինձ ու անջատեց հեռախոսը, չսպասեց, որպեսզի ստանար իրեն արժանի պատասխանը. ես տալու էի այդ արժանի պատասխանը, հաստատ տալու էի:
-Իսկ շան դին հիմա կա՞:
-Ոչ, իմ զանգից կես ժամ հետո շունն էլ վերացավ, աղբն էլ վերացավ, փողոցն ավլվեց, մաքրվեց, նաեւ ջրվեց:
-Դուք վիրավորվե՞լ եք:
-Վիրավորվել եմ:
-Իսկ Ստյոպա Պետրոսյա՞նը:
-Մանասյանից անմիջապես հետո Պետրոսյանը զանգեց ինձ: Հետո եկավ. «Աղջիկ ջան, էս ի՞նչ կենես, ձենդ գցել ես»: Ասացի. «Ես ձենս չեմ գցել, ձեր դուռը լիներ՝ երկու րոպե կմնա՞ր, ես 3 երեխաների մայր եմ, ես ապագա զինվորի մայր եմ, էս ի՞նչ է, մենակ աշխատանքը չէ, մենակ աշխատավարձ վերցնելը չէ, պիտի նաեւ Դուք այդ աշխատավարձը վաստակեք»: «Աղջիկ ջան, աղջկաս թային ես»,-պատասխանեց: Ասացի. «Ճիշտ է, Դուք էլ իմ հոր թային եք, էս ի՞նչ ձեւի կխոսեք, ես ձեր դեմ կբողոքեմ»: Պատասխանեց. «Բողոքե, դու քեզնից ի՞նչ կներկայացնես, օր բողոքես, բողոքե, թե չէ ընձի ի՞նչ պըտի էնեն օր». էդ էլ Պետրոսյանը:
Մանրամասներն՝ այստեղ