Քննչական կոմիտեում բավական բարձր են վարձատրվելու. «Ժողովուրդ»

«Ըստ սահմանված օրենքի՝ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու Է 500 հազար դրամ չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները»-գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների: Ամենաբարձր կոչում ունեցող քննիչը ստանալու Է 300 հազար 300 դրամ, այնուհետև ըստ աստիճանների լինելու է 231 հազար դրամ, իսկ մարզային քննիչների աշխատավարձերի չափը կազմելու Է 92 հազար 400 դրամ: Այսպիսով՝ կարելի է ասել, որ քննչական կոմիտեի աշխատակիցները բավականին լավ են վարձատրվելու:

Ինչ վերաբերում է Ա. Հովսեփյանի ապագա աշխատակազմին, ապա ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այնտեղ լինելու են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանը, Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն ու ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս