Բաժիններ՝

Կենցաղային սարքերի համար տրվող վարկերն ավելացել են, ոսկու գրավով վարկերը՝ նվազել

2014 թվականի մայիսի վերջին դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված սպառողական վարկերի ծավալը կազմել է 402 միլիարդ միլիոն դրամ։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ մայիս ամսվա տեղեկագրում։

Մեկ տարվա ընթացքում՝ նախորդ տարվա մայիսի համեմատ, սպառողական վարկերի ծավալն աճել է 74.8 միլիարդ դրամով կամ 22.8%-ով։

Սպառողական վարկերի կազմում ամենից զգալի չափով՝ 13.4 միլիարդ դրամով կամ  67.4%-ով, աճել են կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը։ Դրանց ծավալն աս պահին կազմում է 33.3 միլիարդ դրամ։

Քարտային վարկերի ծավալն աճել է 37.4 միլիարդ դրամով (34.6%-ով և կազմել 145.6 միլիարդ դրամ։

Ավտովարկերը նույնպես աճ են արձանագրել 13.7%-ով. այս վարկերի ծավալը մայիսի վերջի դրությամբ կազմել է 19.5 միլիարդ դրամ։

Նվազում է արձանագրվել միայն ոսկու գրավով վարկերի գծով։ Դրանց ծավալը նվազել է 3.4 միլիարդ դրամով (3.2%-ով) և կազմել 103.4 միլիարդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս