Բաժիններ՝

Պուտինը հերքել է, թե ՌԴ-ն ու Կուբան պայմանավորվել են Լուրդեսի ռադիոտեղորոշիչ կայանի աշխատանքների վերսկսման շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հաստատել, որ Ռուսաստանն ու Կուբան պայմանավորվել են Հավանայի արվարձան Լուրդեսում ռադիոտեղորոշիչ կենտրոնի աշխատանքների վերսկսման շուրջ.

«Ո՛չ, դա ճշմարտություն չէ: Մենք ունակ ենք պաշտպանունակության ոլորտում մեր առջև ծառացած առաջադրանքները լուծել առանց այդ բաղադրատարրի: Այստեղ չկա որևէ անսովոր բան: Մենք մեր ընկերների հետ պայմանավորվածության համաձայն, փակել ենք այդ կենտրոնը և չունենք դրա աշխատանքները վերսկսելու պլաններ»:

ԽՍՀՄ-ի ժամանակ գործած Լուրդեսի ռադիոլեկտրոնային կենտրոնը հնարավորություն է տվել որսալ պոտենցիալ հակառակորդի՝ ԱՄՆ-ի զգալի տարածքի ռադիո և հեռախոսային հաղորդակցությունները:

Բազան գտնվում է ԱՄՆ-ի ծովափից 250 կիլոմետր հեռավորության վրա: «Սառը պատերազմի» թեժ ժամանակ Լուրդեսի բազայում գտնվել է 3000 խորհրդային զինծառայող: Բազան կապով ապահովել է նաև խորհրդային նավատորմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031