Բաժիններ՝

Մարգվելաշվիլին պահանջել է շուտափույթ բացահայտել ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպանի սպանությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սարսափելի սպանություն է որակել Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլիի մահը և պահանջել է կարճ ժամանակում բացահայտել այն:

Մարգվելաշվիլին իր ցավակցություններն է հայտնել Էրոսիի ընտանիքին ու մերձավորներին: Մարգվելաշվիլիի հայտարարությունը հեռարձակվել է վրացական հեռուստաալիքներով:

Կիցմարիշվիլու դին հայտնաբերվել էր Թբիլիսիի կենտրոնում՝ նրա տան ստորգետնյա ավտոտնակում կայանած մեքենայում: Այն հայտնաբերել են նախկին դեսպանի անվտանգության աշխատակիցները, որոնք ոստիկանություն են կանչել:

Դատախազությունը հայտարարել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է հրաձգային զենք, որը Կիցմարիշվիլին գրանցել է իր մահվան օրը: Հետաքննության նախնական վարկածով տեղի ունեցածն ինքնասպանություն է, սակայն հասարակության մեծ մասը չի հավատում դրան:

Նրա մերձավորները բացառել են այդ տարբերակը՝ հայտարարելով, որ Կիցմարիշվիլին ուներ ակտիվ տրամադրություն և ակտիվորեն քննարկում էր մոտ ապագայի պլանները: Ներկա դրությամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031