
Դոլարը փոքր-ինչ թանկացավ

Նախորդ շաբաթվա ընթացքում ամերիկյան դոլարի կայուն արժեզրկումը կարծես կանգ առավ։ Այսօր՝ հունիսի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.50 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.05%-ով կամ 0.18 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն 350 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 406.5 դրամ, վաճառքինը՝ 409.5 դրամ։