Գլազևը Պորոշենկոյին անվանել է նացիստ
BBC News-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, մեկնաբանելով ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյին անվանել է նացիստ.
«Եվրոպան Ուկրաինային ուժով ստիպում է ստորագրել այդ համաձայնագիրը: Նրանք ռազմական հեղաշրջում են կազմակերպել Ուկրաինայում, նրանք նացիստներին օգնել են գալ իշխանության: Նացիստական այդ կառավարությունը ռմբակոծում է Ուկրաինայի խոշորագույն տարածաշրջանը»:
Երբ Գլազևին հարցրել են, թե արդյոք նա Պորոշենկոյին էլ է դասո՞ւմ նացիստների թվին, Գլազևը դրական պատասխան է տվել. «Իհարկե: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո եվրոպական հասարակությունը մեծապես կզարմանա, երբ այդ Ֆրանկենշտեյնը, որին ծնել են եվրոբյուրոկրատներն ու մի շարք քաղաքական գորիչներ, կթակի իր դռները»:
Գլազևն ընդգծել է, որ Պորոշենկոյին չի համարում լեգիտիմ նախագահ, քանի որ մայիսին անցկացված նախագահական ընտրություններին չեն քվեարկել Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների բնակիչները: