Բաժիններ՝

Հերման վան Ռոմպեյն Ուկրաինային ու Վրաստանին խոստացել է ոչ վիզային ռեժիմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն Ասոցացման համաձայնագրերի ստորագրման դեպքում Ուկրաինային ու Վրաստանին խոստացել է ոչ վիզային ռեժիմ և ԵՄ-ի շուկային Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի տնտեսությունների ամբողջական ինտեգրում.

«Մեր նպատակը ԵՄ-ի շուկային ձեր տնտեսությունների լիակատար ինտեգրումն է: Ոչ վիզային ռեժիմն ավելի կմերձեցնի մեր հասարակություններին, այն արդեն իսկ գործում է Մոլդովայի համար»:

Բրյուսելում արդեն իսկ ելույթներ են ունեցել Վրաստանի ու Մոլդովայի վարչապետներ Իրակլի Գարիբաշվիլին ու Յուրի Լյանկեն: Ներկա դրությամբ ելույթ է ունենում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30