
Բառոզուն պատմական է որակել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն պատմական է որակել ԵՄ-ի հետ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը:
Այս մասին Բառոզուն հայտարարել է Բրյուսելում լրագրողների հետ զրույցում՝ ստորագրման արարողակարգից առաջ. «Դա պատմական պահ է այդ երկրների համար:
Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք համաձայնագրերը ստորագրում են Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ: Եվ ես հավատում եմ, որ դա հաղթական իրավիճակ է ոչ միայն այդ երկրների, այլև՝ ողջ Եվրոպայի համար»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հերթին Ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրումը որակել է որպես անկախությունից հետո Ուկրաինայի համար պատմական օրերից մեկը: