Բաժիններ՝

Ուկրաինայի համար լավագույն տարբերակը ԵՄ-ի ու ՌԴ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունենալն է. Պորոշենկո

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ չի ակնկալում Ռուսաստանի բացասական արձագանքը՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ:

Պորոշենկոն կարծում է, որ Ռուսաստանը որևէ վնաս չի կրի դրանից, և որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման արդյունքը կլինի միայն շուկաների մրցունակության մեծացումն ու ընդլայնումը:

Պորոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի համար լավագույն տարբերակը կլինի միաժամանակ ազատ առևտրի մասին համաձայնագրերի առկայությունն ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ: Ուկրաինան այսօր Բրյուսելում ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս