Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան այսօր Ասոցացման համաձայնագրեր կստորագրեն Բրյուսելում (ուղիղ միացում)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան այսօր ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: Բրյուսելում այսօր առավոտյան մեկնարկել է ԵՄ-ի գագաթաժողովի հիմնական մասը: Դրանում պետք է Ասոցացման համաձայնագրեր ստորագրվեն նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ (ամբողջովին):
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու համար Բրյուսել են ժամանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Ստորագրման արարողությունից հետո գագաթաժողովն իր աշխատանքներ կշարունակի սովորական ռեժիմով: Բրյուսելում ԵՄ-ի երկօրյա գագաթաժողովը մեկնարկել է երեկ: