Բաժիններ՝

Թուրքիայից Իրան 200 տոննա ոսկին ուղարկվել է Նախիջևանով. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ հրապարակվել են ադրբեջանական ծագում ունեցող իրանցի միլիարդատեր Ռեզա Զարաբի գործով հետաքննության նյութերը: Ռեզա Զարաբին կալանավորել են 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողության ժամանակ:

Այդ նյութերի հիման վրա գործակալությունն իրականացրել է իր հետաքննությունը և հայտնաբերել է այն գաղտնի ուղիները, որոնցով Իրան է տեղափոխվել 200 տոննա ոսկի: Bloomberg-ը պնդում է, որ Ռեզա Զարաբը տվյալ հարցում ակտիվորեն օգտագործել է Ադրբեջանի տարածքը՝ Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար:

Ուշագրավ է, որ տվյալ հետաքննությունը հրապարակվել է հենց այն պահին, երբ Թուրքիայում գրեթե մոռացել էին կոռուպցիոն սկանդալի մասին, իսկ վարչապետ Ռեջեփ Էրդողանի թիմը ողջ ծավալով պատրաստվում է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին:

Haqqin.az-ը հիեցնում է, որ հակակոռուպցիոն գործողության ժամանակ թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են նաև Սադարակի մաքսային անցակետի պետ, գնդապետ Միրմահոմեդ Սեիդովին, ով ցայժմ Թուրքիայում պահվում է մեկուսարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս