
Ֆեթհուլլահ Գյուլենն Ադրբեջանում իր համակիրներին արգելել է անցկացնել բողոքի ակցիա

Ադրբեջանական Poliqon լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում թուրքական մասնավոր (գյուլենական) դպրոցների փակումից հետո դրանցում սովորողները որոշել են Facebook սոցցանցի միջոցով կազմակերպել բողոքի ակցիա:
Դրա հետ կապված՝ պատրաստվել են հատուկ շապիկներ, որոնց վրա գրված են եղել «Վարժարանի երեխաներ»: Դրանով իսկ գյուլենական ուսումնական հաստատություններում սովորողները ցանկացել են իրենց բողոքը հայտնել դրանց փակման դեմ:
Սակայն ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենն արգելել է Ադրբեջանի նուրջուներին արգելել է անցկացնել բողոքի ակցիա: