
Ադրբեջանում փակվել են գյուլենական դպրոցները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում փակվել են Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապված ուսումանական հաստատությունները (Araz դասընթացներ): Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):
Հայտարարության մեջ նշված է, որ դրանք հանդիսացել են հավելյալ ֆինանսական բեռ, բացի այդ, բարդացել է նախագծի ղեկավարումը: Գյուլենական շարժման հետ կապված դպրոցներում սովորող աշակերտներն ուսումնական նոր տարուց առաջ ստիպված են տեղափոխվել այլ դպրոցներ:
Ադրբեջանում ընդհանուր առմամբ փակվել է գյուլենական շարժման հետ կապված 10 վարժարան, 1 գիմնազիա, Կովկասի համալսարանը, որոնք գործել են Միջազգային կրթական կենտրոնի հովանու ներքո: