Ճնշումը կարգավորելու նոր մեթոդ` վարժությունների միջոցով
Արյան ճնշման բարձրացումը այժմ ոչ միայն բարձր տարիքի մարդկանց համար է խնդիր, այլ նաև երիտասարդների, ինչը կապված բազմաթիվ գործոններից մթնոլորտային ճնշման, կլիմայի, ճառագայթման աստիճանի, սննդի և այլն: Հարկավոր է անընդհատ զգոն լինել, կատարել վարժություններ, դիետաների հետևել և նվազագույնի հասցնել սթրեսը: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ այժմ այս մեթոդներին ավելացել է նաև մեկ այլ ուսումնասիրություն ու դրան էլ հետևել է նոր գյուտ, որը կկարգավորի ձեր ճնշումը: Խոսքը իզոմետրիկ ձեռնագնդի մասին է: Այն էսպանդերին նմանվող գունդ է, որով հարկավոր վարժություններ կատարել: Ձեռքի շարժումների արդյունքում քներակի եւ այլ արյունատար անոթների պատերը առավել ճկուն են դառնում` սրտի ուղղությամբ առավել մեծ ծավալի արյան հոսք ապահովելով:
Ինչպես կատարել վարժությունները
- Գունդը սեղմելուց հետո սպասեք հինգ վայրկյան, այնուհետև թուլացեք
- Վարժությունը կատարեք երկու րոպե, այնուհետև ևս երկու րոպե հանգստացեք
- Նույն վարժությունը կատարեք մյուս ձեռքով
- Վարժությունը հարկավոր է անել 4 անգամ յուրաքանչյուր ձեռքով
- Յուրաքանչյուր 4-րդ անգամ ավելացրեք սեղմումների ժամանակահատվածը, եթե օրինակ սեղմել պահել եք 20 վարկյան, ապա 4-րդ <<մոտեցումը>> պետք է լինի 40 վարկյան
- Կատարեք վարժությունը շաբաթական առնվազն երեք անգամ: