Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են 2013 թվականին կնքած համաձայնագրից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը՝ մեկնաբանելով Իրանի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների գործունեության վերսկսումը:

Աֆհամը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է իր աշխատանքները, սակայն ոչ ամբողջովին: Նա հույս է հայտնել, որ տվյալ ուղղությամբ աշխատանքները կարագացվեն: Աֆհամի խոսքերով՝ կան մի շարք չլուծված հարցեր, որոնք առնչվում են Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատճառված վնասին, որոնց շուրջ քննարկումներն արդեն իսկ սկսվել են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30