
Որևէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա. Ռասմուսեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և ոչ ոք չի կարող խանգարել արևմտյան բլոկի ընդլայնմանը.
«ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց, և ոչ մի երրորդ երկիր չի կարող վետո դնել բլոկի ընդլայնման վրա: Մենք ինտենսիվ ու նպատակամղված բանակցություններ ենք սկսելու, որ ամենաուշը մինչև 2015 թվականի ավարտը Մոնտենեգրոն կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին»:
Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի օգնի Վրաստանին՝ մոտեցնելու համար դաշինքին անդամակցելու ժամկետը: