Իրաքին սահմանակից Իրանի շրջաններում տեղակայված զորամասերը բերվել են մարտական պատրաստության

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքին սահմանակից Իրանի արևմտյան ու հարավ-արևմտյան շրջաններում տեղակայված զորամասերը բերվել են մարտական պատրաստության: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Ալի Առասթեն:

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Փուրդաստանն ու նրա տեղակալները գտնվում են Իրանի արևմտյան ու հարավ-արևմտյան սահմաններին:

Վերջին շրջանում Իրաքում ստեղծվել է լարված իրավիճակ՝ կապված «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման ծավալած մասշտաբային հարձակման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30