
Ադրբեջանում մշակվում է զինված ուժերի զարգացման ռազմավարություն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջան-2020. հայացք ապագային» հայեցակարգի զարգացման շրջանակներում պատրաստվել է երկրի զինված ուժերի զարգացման ռազմավարության առաջնային նախագիծը, որը ներկայացվելու է կառավարությանը:
Այս մասին «Ազեր Թաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Նրա խոսքերով՝ Ռազմավարական պաշտպանության տեսության ամփոփիչ փաստաթղթի նախագիծը ներկայացվել է ԱԳՆ-ին, իսկ Զինված ուժերի զարգացման պետական ծրագրի նախագիծը՝ կառավարությանը:
Հասանովը հավելել է, որ պատրաստվել են նաև հավելումներ ու ուղղումներ՝ մատակարարման նորմերի հարցում, ինչը միտված է զինծառայողների (հիմնականում շարքայինների ու սերժանտների) մատակարարման բարելավմանը: