
Բուրջանաձեն անհրաժեշտ է համարում Վրաստանի ու Ռուսաստանի առաջին դեմքերի հանդիպումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միավորված ընդդիմություն» դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն երեկ հայտարարել է Վրաստանի ու Ռուսաստանի առաջին դեմքերի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին:
Բուրջանաձեն նման կերպ է մեկնաբանել ԶԼՄ-ների տարածած այն հրապարակումը, թե Հարավային Օսիայում կարող է անցկացվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին հանրաքվե, ինչի մասին հայտարարել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը:
Բուրջանաձեն հայտարարել է, որ չի ցանկանում մտածել, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության դիմաց հրաժարվում են Վրաստանի տարածքներից:
Բուրջանաձեն դիմել է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն և կոչ է արել անհապաղ սկսել բանակցային գործընթաց և մտահոգվել այն մասին, որ տեղի ունենա Վրաստանի ու Ռուսաստանի առաջին դեմքերի հանդիպում: