Բաժիններ՝

Իրաք է ժամանել ամերիկացի ռազմական խորհրդատուների առաջին խումբը

BBC News-ի փոխանցմամբ՝ Իրաք է ժամանել ԱՄՆ-ի խոստացած 300 ռազմական խորհրդատուների գրեթե կեսը: Այս մասին հայտարարել է Պենտագոնը: Ամերիկացի ռազմական խորհրդատուները գտնվելու են կա՛մ մայրաքաղաք Բաղդադում, կա՛մ էլ անմիջականորեն առաջնագծում:

Ռազմական խորհրդատուների երկրորդ խումբն Իրաք կժամանի առաջիկա օրերին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսին 19-ին հայտարարել էր, որ Իրաք է ուղարկելու մինչև 300 ռազմական խորհրդատուի, որպեսզի նրանք օգնեն Իրաքի կառավարության անվտանգության ուժերին՝ հետ մղելու իսլամիստ զինյալների հարձակումները:

Օբաման ընդգծել էր, որ Իրաքում ամերիկացիներն անմիջական մասնակցություն չեն ունենալու ռազմական գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30