Վրացի որևէ քաղաքական գործիչ ինձ չի ասում, որ Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Ափաթուրայ

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հուլիսին մեկօրյա այցով ժամանելու է Վրաստան: Այցը տեղի է ունենալու Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից երկու ամիս առաջ:

Ափաթուրայը հայտարարել է, որ Վրաստանը պետք է սպասի ավելի մեծ աջակցության և ավելի խորը համագործակցության: Նրա խոսքերով՝ վրացի որևէ քաղաքական գործիչ իրեն չի ասել, որ Վրաստանը պատրաստ է այս րոպեին անդամակցել ՆԱՏՕ-ին:

Ափաթուրայը հավելել է, որ Ուելսի գագաթաժողովի համար դաշինքի պատրաստած զեկույցն ընդհանուր առմամբ դրական է, քանի որ Վրաստանում շատ բան է արվել և ընտրությունները հանդիսացել են մեկ քայլ առաջ:

Ափաթուրայը վստահություն է հայտնել, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունվի գագաթաժողովում, իրենք ականատես կլինեն ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև կապերի ամրապնդմանը:

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն Վրաստանին կառաջարկի համագործակցության նոր փաթեթ, որն իրենում կներառի բազմաթիվ տարրեր:

Տեսանյութեր

Լրահոս