Բաժիններ՝

Պենտագոնը հերքել է ամերիկյան ԱԹՍ-երի կողմից Իրաքում գործող զինյալներին դիրքերին հարվածելը

BBC News-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը հերքել է ԶԼՄ-ների այն հրապարակումները, թե ամերիկյան անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) ավիահարվածներ են հասցրել Իրաքում գործող սուննի զինյալների դիրքերին: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Սրանից առաջ իրաքյան ԶԼՄ-ները հայտնել էին, թե ամերիկյան ԱԹՍ-երը հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գործող զինյալներին: Անգամ հաղորդվել էր, թե սիրիական ավիացիան նույնպես հարվածել է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների ենթադրյալ կուտակման վայրին:

Զինյալները պլանավորել էին հարձակում գործել սիրիական Էլ-Բուկամալ քաղաքի վրա, որը գտնվում է Իրաքի սահմանի մոտ, ինչպես նաև մտադիր էին զավթել սիրիական կողմից սահմանային անցակետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս