Օբաման ու Պուտինը քննարկել են Պորոշենկոյի խաղաղության պլանը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտության կարգավորման հարցը:
Պուտինը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները պետք է բանակցություններ վարեն ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ:
Ի պատասխան՝ Օբաման Պուտինին կոչ է արել ներազդել նրանց վրա, դադարեցնել սեփական աջակցությունն ու զենքի մատակարարումը՝ սպառնալով նոր պատժամիջոցներով: Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են նաև Պորոշենկոյի խաղաղության պլանը: