Բեյրութի արվարձանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է կազմակերպել
Լիբանանյան Al Manar հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բեյրութի արվարձանում գտնվող լիբանանյան բանակի պահակակետի մոտ պայթյուն է գրանցվել: Մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել շիական թաղամաս տանող պահակակետից մի քանի մետր հեռավորության վրա, ուր երկրպագուները հավաքվել էին՝ դիտելու համար ֆուտբոլի Աշխարհի առաջնության հերթական հանդիպումը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը տարիքը եղել է ավելի քան 30 և նա խոսել է սիրիական ակցենտով:
Հունիսի 20-ին էլ մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր կազմակերպել Լիբանանի արևելքում՝ Բեքաայի հովտում գտնվող անցակետում: Դրա հետևանքով զոհվել էր 2 և վիրավորվել էր առնվազն 30 մարդ: Դրանից հետո Լիբանանի անվտանգության ուժերը բնակչությանը զգուշացրել էին նոր ահաբեկչությունների հնարավորության մասին: