Բաժիններ՝

Բուշեհրի ատոմակայանի երկու նոր էներգաբլոկի կառուցումը կարող է մեկնարկել այս տարի

Al Alam հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Բուշեհրի ատոմակայանի երկու նոր էներգաբլոկները կկառուցվեն 6-7 տարվա ընթացքում.

«Երկու նոր էներգաբլոկի կառուցման ժամկետը սահմանվել է 6-7 տարի: Այդ էներգաբլոկների կառուցումը կարող է մեկնարկել արդեն ընթացիկ տարում: Նոր էներգաբլոկների կառուցման մասին համաձայնագրի նախապատրաստումը կարող է ավարտվել առաջիկա երկու օրում՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սպասկու Թեհրան կատարած այցի ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս