Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամալո ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն հայտնել է զինյալների կողմից հրադադարի ռեժիմի տասնյակ խախտումների մասին, որոնք մասնավորապես առնչվում են ուկրաինացի զինվորականների դիրքերը գնդակոծելուն: Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը.
«Մենք ապշած եք, թե որքան մանրակրկիտ ձևով եք դուք իրագործում հայտարարված խաղաղության պլանն ու հրադադարը: Համայն աշխարհն է աջակցում ձեզ: Մենք ակնդետ հետևում ենք իրավիճակի զարգացմանը, և այսօր դա ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկն է»: