Բաժիններ՝

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետությունը ներկայացուցչություն է բացում Ռուսաստանում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության (ԴԺՀ) կառավարությունը ներկայացուցչություն է բացում Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:

Նրա խոսքերով՝ ԴԺՀ-ն իր պաշտոնական ներկայացուցչությունը բացում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Բորոդայի խորհրդական Անդրեյ Ռոդկինը:

Բորոդայն ընդգծել է, որ ստեղծված պաշտոնական ներկայացուցչությունը Ռուսաստանի տարածքում կլինի միակը, ով պաշտոնապես լիազորված կլինի ԴԺՀ-ի անունից հանդես գալու համար որևէ հայտարարությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30