Բաժիններ՝

Պուտինն ու Օբաման պլանավորում են քննարկել Ուկրաինայի, Իրաքի ու Սիրիայի հարցերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման առաջիկա օրերին պլանավորում են քննարկել Ուկրաինայի թեման, Իրաքում ու Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հիշեցրել է, որ Պուտինն ու Օբաման միմյանց հետ շփվել են Նորմանդիայում հանդիսավոր միջոցառումների ժամանակ, որի ժամանակ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել հեռախոսային շփում պահպանելու մասին:

Ուշակովն ընդգծել է, որ այժմ իրագործվում է տվյալ պայմանավորվածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30