Սիրիայում խոշոր ահաբեկչություն է իրականացվել
Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինված ծայրահեղականները Սիրիայի Համա նահանգում (Դամասկոսից 220 կիլոմետր դեպի հյուսիս) բանակային պահակակետի մոտ պայթեցրել են պայթուցիկով լեցուն բեռնատար: Հարձակումը ձեռնարկվել է Էլ-Խառայի շրջանում՝ Կալաատ ալ-Մոդիկ միջնադարյան ամրոցի մոտ:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 35 և վիրավորվել է ավելի քան 50 մարդ: Ոստիկանությունում եղած աղբյուրը հայտնել է, որ բեռնատարում գտնվել է մինչև 3 տոննա պայթուցիկ, ավերվել են մի շարք շենքեր:
Հոմսում նույնպես ահաբեկչություն է գրանցվել: Ալավիներով բնակեցված Նուզհա թաղամասի դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է ավելի քան 40 մարդ: Նրանց մեծ մասը երեխաներ են: