Բաժիններ՝

ԵՄ-ն առաջարկել է հուլիսի սկզբին եռակողմ հանդիպում անցկացնել ՌԴ-ի ու Ուկրաինայի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն առաջարկել է 2014 թվականի հուլիսի սկզբին նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպումը նվիրված կլինի Բրյուսելի ու Կիևի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին. «Մենք հրավերներ ենք ուղարկել ռուս նախարար Ուլյուկաևին ու նախարար Շերեմետին: Մենք սպասում ենք կողմերի պատասխանին»:

Ուկրաինան պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել հունիսի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30