Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 16-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2615C146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 70 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 50 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 347 743 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6648 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7052 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30