Բաժիններ՝

Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ֆորմուլա 1»-ի գծով աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից: Այս մասին հայտարարել է Շումախերի ներկայուցիչ Սաբինա Կեմը:

Նրա խոսքերով՝ Շումախերը լքել է Գրենոբլի կլինիկան՝ շարունակելու համար վերականգնողական կուրսը: Սրանից առաջ հայտարարվել էր, որ Շումախերին տեղափոխել են Գրենոբլի հոսպիտալի հատուկ վերականգնողական բաժանմունք:

Շումախերը գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Ֆրանսիական Ալպերում լեռնային դահուկներով սահելիս: Գրենոբլի հիվանդանոցում նա ենթարկվել էր վիրահատության ու գտնվում էր արհեստական կոմայի մեջ, որից (ԶԼՄ-ների տվյալներով) նրան սկսել էին դուրս բերել հունվարի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս