Հայկական պատվիրակությունը մեկնում է Բաքու՝ անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո. Tert.am
Բաքվում հունիսի 16-18-ը կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Road Rouse անվանմամբ սեմինարին մասնակցելու համար հայկական պատվիրակությունը անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո, այսօր կմեկնի Բաքու: Այս մասին Tert.am–ին հայտնեց պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը:
«Ադրբեջանցիները այս երաշխիքները փոխանցել են իրենց, նրանք՝ մեզ»,- ասաց Բաքու մեկնող հայկական պատվիրակության անդամը:
Հայկական պատվիրակության կազմում են նաև՝ «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
Բաքվում կայանալիք խորհրդաժողովին մի ամբողջ նիստ նվիրված է Ղարաբաղյան հակամարտության թեմային: «Բնականաբար, ղարաբաղյան հարցում ներկայացնելու ենք Հայաստանի տեսակետը, Ղարաբաղի կողմից առաջ քաշված պահանջները»,- ասաց Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ զեկույցով հանդես է գալու միայն փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, իսկ պատվիրակության մյուս անդամները, բնականաբար, իրենց հարցադրումներով ու արձագանքներով հանդես են գալու քննարկումներին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: