«Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ն դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. «Ժամանակ»
«Համաշխարհային իտալական բրենդ «Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ն դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ արդեն մի քանի տարի պայքարում է Հայաստանի դատարաններում»,- գրում է Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Այժմ «Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ի գործը վարչական դատարանում է։ Խնդիրն այն է, որ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքին մերձակա «Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ին թույլատրել է արտադրած կոնյակների պիտակների վրա կիրառել «ARMANI Արմանի» եւ «АЙГЕПАТ ԱՅԳԵՊԱՏ ARMANI» ապրանքային նշանը։
Անցած տարվա աշնանը վարչական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, գտել էր, որ այն ենթակա է վերադարձման»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։