Նոր նախարարը դեռ չի մտածել ՀՀԿ-ական դառնալու մասին. «Հրապարակ»

«Դուք նախարար եք դարձել ՀՀԿ քվոտայով, հնարավո՞ր է առաջիկայում դառնաք կուսակցական, մանավանդ որ նման փորձ արդեն իսկ ունենք. գալիս են անկուսակցական, դառնում նժդեհական»,- նման հարց է «Հրապարակ» թերթն ուղղել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ինչին նա պատասխանել է.

«Ես այդ հարցի մասին դեռ չեմ մտածել. բավականին հարցեր ունեմ, որոնց շուրջ պետք է մտածեմ. ես վարչապետի առաջարկով եմ նախարար դարձել»:

«Բոլոր դեպքերում, նախարարը քաղաքական պաշտոն է, Դուք քաղաքական ի՞նչ տեսլականներ ունեք: «Ի՞նչ ասել է տեսլական»: Դե, ասենք` համակրում եք ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին կամ ոչ:

«Անշուշտ, ընդունում եմ Հանրապետական կուսակցության ծրագրերը»: Եվ, այնուհանդերձ. ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ-ին: «Ես բոլոր լրագրողներից խնդրել եմ 100 օր ժամանակ` իրենց հարցերին պատասխանելու համար»: Ի դեպ, ասում են` Դուք երկրորդ նախագահի հետ զարմիկա-սանիկային հարաբերությունների մեջ եք. նա կվերադառնա՞: «Ես այդ հարցին արդեն իսկ անդրադարձել եմ, չեմ ուզում կրկնվել»»,- գրում է թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս