Բաժիններ՝

Ինքնահռչակ ԼԺՀ-ը մտադիր է մինչև 2015 թվականի ավարտն անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը (ԼԺՀ) մտադիր է Ռուսաստանի հետ ստեղծել դաշնակցային պետություն, որը կունենա միասնական քաղաքական ու տնտեսական տիրույթ.

«ԼԺՀ-ի կառավարության նպատակների թվում են Ռուսաստանի հետ դաշնակցային պետության ստեղծումը, որը նախատեսում է միասնական քաղաքական, տնտեսական ու մշակութային տիրույթ, անվտանգության ընդհանուր համակարգ, Ուկրաինայի ու մյուս երկրների հետ պայմանագրային հարաբերությունները»:

ԼԺՀ-ը մտադիր է մինչև 2015 թվականի ավարտն անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս